Կոնգրեսական Շիֆը կոչ է արել ՀՀ-ին տրամադրել $40-ից ոչ պակաս տնտեսական օժանդակություն![]() 18 մարտի 2017 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները, ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ: Կոնգրեսականը անդրադարձել է Հայաստանին ու Ղարաբաղին տրամադրվող օգնությանը և ընդգծել, որ ամերիկյան օգնությունը կարևոր դեր ունի Հայաստանի անկախության ամրապնդման հարցում: Նա կոչ է արել հանձնաժողովին Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս տնտեսական օժանդակություն, ինչպես նաև կարևորել Հայաստանին տրամադրվող ռազմական օգնությունը, որը աջակցում է Հայաստանի կարողությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում և նպաստում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը: Կոնգրեսականն ընդգծել է, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտության գոտում հստակ քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղության կանխման համար. «Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին աջակցել շփման գծում մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղակայմանը: Դրանք կարծում եմ, կարող են կանխել ադրբեջանական սադրանքները, որոնք հեշտությամբ կարող են հրահրել ավելի մեծ բախումներ»,- հայտարարել է կոնգրեսական Շիֆը, հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Իր հայտարարության տեքստում նա կոչ է արել ենթահանձնաժողովին աջակցել կոնգրեսականներ Ռոյսի ու Էնգելի առաջարկած խաղաղության ծրագիրը, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և շարունակել ու ընդլայնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերն ականազերծման, հաշմանդամներին աջակցության տրամադրման և ջրամատակարարման ոլորտներում: Շիֆը նաև ողջունել է Հայաստանի կողմից Մերձավոր Արևելքի փախստականներին ապաստան տրամադրելու փաստը և հանձնաժողովին առաջարկել փաստաթղթում ընդգրկել այս առիթով համապատասխան դրույթ. «Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանին որպես տարածաշրջանային գործընկեր, որը մասնակցում է խաղաղապահ առաքելություններին աշխարհի տարբեր մասերում և ընդունել է Սիրիայից ու Իրաքից հազարավոր փախստականներ»,- ասել է Շիֆը: Ամերիկահայ կազմակերպությունները ողջունել են կոնգրեսական Շիֆի ելույթը: Հայ դատի հանձնախմբից Արամ Համբարյանը նշել է, որ հանձնախումբը կշարունակի ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, իսկ Ամերիկայի հայկական համագումարից Բրայան Արդունին ընդգծել է համագումարի պատրաստակամությունը` շարունակելու աշխատանքները հայ-ամերիկյան օրակարգն առաջ տանելու համար: ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաև տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։ Այս մասին 2017-ի փետրվարին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ խոսելով ԱՄՆ-ի ներկա վարչակազմի վարած ներքին և արտաքին քաղաքականության մասին, ներկայացնելով տարբեր հարցերի վերաբերյալ հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |