Պետերբուրգում մուլտֆիլմ են նկարահանել հայկական հեքիաթի մոտիվներով (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - 2016-ին Պետերբուրգում բնակվող լրագրող և ռեժիսոր Ինոկենտի Իվանովը 4 մուլտիֆիլմ է նկարահնել հայկական, մարիական, ադրբեջանական և բաշկիրական հեքիաթների հիման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին է պատմել ռեժիսորը: Հայկական մոտիվներով մուլտֆիլմը նկարահանվել է «Արհեստը ոսկուց թանկ է» ժողովրդական հեքիաթի հիման վրա, որի գլխավոր միտքն այն է, որ ցանկացած մարդ, ով էլ լինի, պետք է ինչ-որ արհեստ ունենա: Ըստ Իվանովի, մուլտֆիլմը նկարահանվել է ավազի վրա արված նկարների հիման վրա՝ այդպիսի մատուցումը հետաքրքիր է թվացել ռեժիսորին: «Մուլտֆիլմերի վրա աշխատել է հայտնի նկարչուհի Մարինա Սոսնինան»,-ասել է Իվանովը: Ռեժիսորը նշել է, որ ընտրվել են այն ժողովրդների հեքիաթները, որոնց ներկայությունը զգալի է Լենինգրադի շրջանում: Պատասխանելով Հայաստան այցելելու ծրագրերի մասին հարցին՝ լրագրողն ասել է, որ շատ կցանկանար: «Ես մանկուց եմ սիրում Հայաստանը: Ինձ դուր է գալիս երկիրն ու այնտեղ ապրող մարդիկ, շատ ուրախ կլինեմ նորից Հայաստանում լինել»,-ասել է նա: «Իմ թիմը, երբ նկարահանվում էր «Ոլորտներ» ծրագրի Հայաստանին նվիրված թողարկումը, շատ է պատմել այդ ճամփորդության մասին», -ասել է Իվանովը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |