Պատգամավորության մի քանի թեկնածու ինքնաբացարկ է ներկայացրել![]() 18 մարտի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներից մի քանիսի կողմից ներկայացված ինքնաբացարկի դիմումները: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքի ընտրական ցուցակից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել Գագիկ Հովհաննիսյանը, Սոս Սարգսյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակից՝ Նարեկ Ավետիսյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, «Կումունիստական» կուսակցությունից՝ Կարեն Մանուկյանը, Սինոտ Պողոսյանը, Գարեգին Մատինյանը: Դիմումները քննարկվելուց հետո ԿԸՀ-ն որոշել է նրանց գրանցումը ճանաչել ուժը կորցրած, գրում է Panorama.am-ը: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |