The Washington Post-ը՝ «Խոստումի» մասին. Թուրքիայի ճնշման պատճառով Ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել20 մարտի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - «Խոստումը» առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը: Այս մասին ասվում է The Washington Post-ի հոդվածում, որն անդրադարձել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին: «Խոստում» ֆիլմի ռեժիսորն է օսկարակիր Թերի Ջորջը: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքսը: Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել: «Հայերն ու թուրքերը երկար տարիներ վիճարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու-չկոչելու հարցը: Վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: «Խոստումը» առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը»,-ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում, հայտնում է Sputnik Արմենիան: «Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Հոդվածագիրը մեջբերում է հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքը, ով բազմիցս նշել է, որ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` թուրքական կառավարությունը պետք է մտածի փոխհատուցման մասին և խոստովանի, որ Թուրքիայի հիմնադիր հայրերից շատերը հարստացել են Ցեղասպանության ժամանակ հայերին թալանելու միջոցով: Պարբերականը հոդվածի վերջում նշում է, որ Թուրքիայի ճնշման հետևանքով է, որ կինոասպարեզում ցեղասպանության մասին ֆիլմեր ավելի շուտ չեն նկարահանվել: 1930-ականներին Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան իրավունք ձեռք բերեց էկրանավորելու հայերի հերոսական դիմադրության մասին Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը։ Սակայն ԱՄՆ-ում թուրք դեսպան Մեհմեէ Մունիր Էրթեգյունի լոբբինգի շնորհիվ ստուդիան դադարեցրեց նախագիծը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Հայոց ցեղասպանության մասին առաջին հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի ստեղծողների հետ համատեղ բարեգործական ակցիա է կազմակերպել ֆիլմի պրեմիերային ընդառաջ: «Ցանկանում ենք հրավիրել ձեզ «Խոստում» ֆիլմի առաջին ցուցադրությանը: Դուք կհանդիպեք ինձ, Քրիս Քորնելին, Քրիստիան Բեյլին, կանցնեք կարմիր ուղեգորգով, կայցելեք VIP երեկույթը: Ավիատոմսերն ու հյուրանոցը մենք վերցնում ենք մեզ վրա: Ուրեմն ի՞նչ...միանո՞ւմ եք»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |