Իսրայելի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ Պալմիրայի տարածքում ավիահարվածների պատճառով20 մարտի 2017 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի դեսպան Հարի Կորենային կանչել են ՌԴ ԱԳՆ Իսրայելի օդուժի կողմից Պալմիրայի շրջանում սիրիական բանակի օբյեկտները ռմբակոծելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել է փոխնախարար Միխայիլ Բոգդանովը: «Այո, մենք հարցրել ենք նրան»,-ասել է Բոգդանովը լրագրողներին: Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն մտահագություն է հայտնել միջադեպի կապակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին: «Մենք հատուկ կապուղի ունենք միջադեպերի կանխման համար և կցանկանայիքն, որ այն ավելի արդյունավետ գործեր, և թյուրըմբռնում չլիներ այն հարցում, թե ով ինչով է զբաղվում»,-ասել է դիվանագետը: Ավելի վաղ Իսրայելի դեսպանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին հայտնել էր իսրայելյան Jerusalem Post-ը: Ըստ Իսրայելի ԶԼՄ-ների, ավիացիան հարվածներ է հասցրել ՌԴ զինուժի տեղակայման վայրերի մերձակա տարածքում: Միջադեպը տեղի է ունեցել մարտի լույս 17-ի գիշերը: Ըստ Սիրիայի ԶՈւ տվյալների, իսրայելյան 4 ինքնաթիռ է ներխուժել երկրի օդային տարածք և հարվածներ հասցրել բանակի օբյեկտներից մեկին: Սիրիայի բանակի հրամանատարությունը հայտարարել է, թե հաջողվել է խոցել ինքնաթիռներից մեկը: Իսրայելը դա հերքում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |