ԼՂ փոխվարչապետն ազատվել է պաշտոնից

ԼՂ փոխվարչապետն ազատվել է պաշտոնից

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը ԼՂՀ փոխվարչապետ էր նշանակվել 2012 թ. սեպտեմբերի 22-ին:

1992 թ. եղել է ԼՂՀ ԳԽ նախագահի խորհրդական,1999 թ. հուլիսին՝ԼՂՀ ներքին գործերի նախարար:1999 թ. օգոստոսից եղել է ՀՀ կառավարության տարածաշրջանային ինտեգրման վարչության պետ։

2000-2007 թթ. եղել էՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2007 թ. մայիսի 6-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։2007 թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։2009 թ. մայիսի 21-ին ՀՅԴ իշխող կոալիցիայից դուրս գալու կապակցությամբ ներկայացրել է հրաժարական ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---