Հայաստանը 121-րդն է երջանկության վարկանիշում20 մարտի 2017 - 16:51 AMT PanARMENIAN.Net - 155 երկրի թվում Հայաստանը երջանկության վարկանիշում զբաղեցրել է 121-րդ հորիզոնականը: Վարկանիշը հրապարակվել է մարտի 20-ին և կոչ է անում երկրներին «սոցիալական վստահություն ձևավորել և հավասարություն հաստատել ավելի բարեկեցիկ դարձնելու համար սեփական քաղաքացիների կյանքը»: Վարկանիշը նվիրված է Երջանկության համաշխարհային օրվան և հրապարակվել է ՄԱԿ Sustainable Development Solutions Network (SDSN) նախաձեռնության շրջանակում: Վրաստանը վարկանիշում 125-րդն է, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համապատասխանաբար 69-րդ, 85-րդ և 108-րդ տեղերում են: Նորվեգիան առաջ է անցել Դանիայից, որը տարիներ շարունակ առաջին հորիզոնականում էր հայտնվում: Նորվեգիային հաջորդում են Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան: Այդ երկրների առաջատարությունը պայմանավորված է հոգածության, ազատության, ազնվության, առողջության, եկամուտների և լավ կառավարման մակարդակով, ասվում է զեկույցում: Ամենաերջանիկ տասնյակում են նաև Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան: ԱՄՆ-ն 14-րդ հորիզոնականում է, ՌԴ-ն՝ 49-րդ: Վարկանիշի վերջին տասնյակում են Հաիթին, Եմենը, Հարավային Սուդանը, Լիբերիան, Գվինեան, Տոգոն, Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը: Վարկանիշը հիմնված է 6 գործոնի վրա՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, կյանքի ակնկալվող տևողությամբ, սոցիալական աջակցությամբ ծանր ժամանակներին, վեհությամբ, ազատությամբ և վստահությամբ, որը, մասնավորապես, ենթադրում է կաշառակերության բացակայություն բիզնեսում և կառավարությունում: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |