Արցախում մեկնարկել է բլոգերների միջազգային համաժողովը![]() 20 մարտի 2017 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Արցախում բլոգերների միջազգային համաժողով է ընթանում, որին մասնակցում են արտերկրից ժամանած մի շարք հայտնի բլոգերներ: Մասնակիցների թվում են Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը ՌԴ-ից, Ալեքսանդր Ալիմովը Լատվիայից, Տարիկ Հաֆեդն Ալժիրից, Ռոմեն Միելրակը Ֆրանսիայից, Գիլադ Հափերնը Իսրայելից, Ալեքսանդր Գոյշիկը Բելառուսից, Իրինա Կովալչուկն Ուկրաինայից, Լուչանո Տիրիննազին Իտալիայից, Պետրուշկա Շուստովան Չեխիայից: Այդ մասին հայտնել է հայտնի բլոգեր Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մի շարք հայտնի բլոգերներ և լրագրողներ աշխարհի տարբեր երկրներից մեկնում են Արցախի Հանրապետություն որպես բողոքի նշան Ադրբեջանի քաղաքականության դեմ: Դա բողոքի ակցիա է Մինսկում Բաքվի հարցումով ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության դեմ, որը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է: Մարտի 18-ի առավոտյան Երևան ժամանեցին հայտնի ռուս բլոգերներ Անտոն Նոսիկն ու Անտոն Մերկուրովը, խմբագիր Սվետլանա Բոլշակովան և մի շարք այլ բլոգերներ ու լրագրողներ: Մարտի 19-ին նրանք ուղևորվել են Արցախ: Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Լապշինը հրաժարվել է պետության կողմից իր համար նշանակված փաստաբանի ծառայություններից:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |