ԱՊՀ դիտորդական առաքելությունը ՀՀ ընտրություններում 171 մասնակից կունենա![]() 22 մարտի 2017 - 11:44 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ դիտորդական առաքելությունը շարունակում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի դիտարկումը: ԱՊՀ դիտորդների առաքելության կենտրոնակայանի ղեկավար Եվգենի Սլոբոդան հանդիպում է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յան Պետերսենի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրարշավի ընթացքը, պայմանավորվել են աշխատանքային շփումները պահպանելու և քվեարկության օրը՝ ապրիլի 2-ին առաքելությունների ղեկավարների հանդիպման մասին: Նշվում է, որ ավարտվել է ԱՊՀ դիտորդական առաքելության ձևավորումը: Առաքելության կազմում 171 դիտորդ է ընդգրկվել, որոնք ներկայացնում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովը, ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |