Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Իսրայելին կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը10 հոկտեմբերի 2007 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտրգործնախարար Ալի Բաբաջանն իր իսրայելցի գործընկեր Ցիպի Լիվնիի հետ հոկտեմբերի 7-ին կայացած հանդիպմանը կոչ է արել Իսրայելին կանխել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի ընդունումը: Ինչպես Ալի Բաբաջանը հայտարարել է Jerusalem Post-ին, «Թուրքիայում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Իսրայելի ժողովուրդը, իսրայելյան կազմակերպությունները հայկական սփյուռքի եւ հայկական լոբբիի հետ մեկտեղ փորձում են վարկաբեկել Թուրքիային, դատապարտել մեր երկիրը եւ թուրք ժողովրդին»: «Թուրքիան ուրախ կլիներ, եթե Իսրայելը կարողանար ճնշում գործադրել ԱՄՆ Կոնգրեսի վրա, որպեսզի այնտեղ ինչ-որ սխալ տեղի չունենա: Մենք ուշադիր լսեցինք Թուրքիայի ԱԳն ղեկավարի մտահոգությունները եւ արտահայտեցինք մեր դիրքորոշումը»,-հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ Մարկ Ռեգերը հանդիպման ավարտին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |