Բուշի վարչակազմը կոչ է արել Թուրքիային քաղաքական գործողություններ չձեռնարկել ԱՄՆ-ի դեմ11 հոկտեմբերի 2007 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի վարչակազմը կոչ է արել Թուրքիային ձեռնպահ մնալ քաղաքական բնույթի «կոնկրետ» գործողություններից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու կապակցությամբ: Ինչպես ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, «Ջորջ Բուշի վարչակազմը «ափսոսում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն ընդունելու վերաբերյալ որոշման համար եւ նախկինի պես դեմ է այդ փաստաթղթի ընդունմանը»: «Վարչակազմը շարունակում է առարկել այդ բանաձեւին, որը հսկայական վնաս կհասցնի ամերիկա-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ ԱՄՆ շահերին Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում: Այդ բանաձեւի ընդունումը չի նպաստի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը եւ թուրքերի ու հայերի հաշտեցմանը 1915 թվականի սարսափելի իրադարձությունների հարցում: ԱՄՆ-ն ճանաչում է հայ ժողովրդի սարսափելի տառապանքները, կապված Օսմանյան կայսրության վերջին տարիներին տեղի ունեցած զանգվածային սպանությունների եւ բռնագաղթի հետ: Մենք կողմ ենք, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին 1,5 մլն հայերի դեմ կատարված վայրագությունները դատապարտվեն, սակայն տվյալ բանաձեւը դա չի ապահովում»«-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |