Դևիդ Մաքքենզին ՀՀ-ում կինոյի դպրոց կբացի![]() 23 մարտի 2017 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը միջազգային ճանաչում ունեցող ռեժիսոր և սցենարիտ Դևիդ Մաքքենզիից ստացել է Հայաստանում կինոյի դպրոց հիմնելու վերաբերյալ առաջարկություն: Այս մասին Գործադիրի մարտի 23-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Ըստ այդ առաջարկության՝ համապատասխան դպրոցը հանդես կգա որպես Լոս Անջելեսի կինոյի դպրոցի գործընկեր, նախատեսվում է մինչև $5 մլն ներդրում», - ասել է վարչապետը, գրում է Aysor.am-ը։ Նա ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարել է երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել առաջարկությունը և պատասխանել։ Ռեժիսոր, գրող ու պրոդյուսեր Դևիդ Մաքքենզին ծնվել է 1966-ի մայիսի 10-ին Շոտլանդիայում: Նա առավել հայտնի էHell or High Water (2016), Starred Up (2013) և Perfect Sense (2011) ֆիլմերով: Photo: Lorey Sebastian Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |