Վարչապետ. Խիստ անհրաժեշտ է Հայաստանի նկարագրի ձևավորումը![]() 23 մարտի 2017 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում: Նա հանձնարարական է տվել Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության ու միջազգային ԶԼՄ-ներով տարածելու վերաբերյալ: «Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր՝ Visit to Armenia, շատ արագ է պետք անել բոլոր հնարավոր թիրախներով, որտեղ որ ակնկալում ենք, առաջին հերթին, Ռուսաստանի, քանի որ ներքին անձնագրերով գալու հնարավորոությունը կա», - նշել է Կարեն Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը։ Նա նշել է, որ չնայած վերջին հինգ տարիներին Հայաստանի ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է մոտ 9 տոկոս, Հայաստանը, որպես զբոսաշրջային երկիր, թերագնահատված է։ «Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում», - նշեց նա։ Վարչապետը շեշտել է՝ խիստ անհրաժեշտ է համարում Հայաստանի նկարագրի ձևավորումը։ Նա ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարել է շարունակել ակտիվ թիրախային ու մարքեթինգային միջոցառումների իրականացումը։ «Մեկամսյա ժամկետը մի քիչ շատ է, երկշաբաթյա ժամկետում ապահովել ՀՀ-ն որպես զբոսաշրջային երկիր գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և դրանց տարածումը», - ասել է վարչապետը։ Հյուրանոցների որոնման RoomGuru.ru ծառայությունը Երևանը դասել է մայիսյան տոներին ռուսաստանցիների նախընտրած ուղղությունների տասնյակում:Վարկանիշը կազմվել է 2017-ի ապրիլի 29-ից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում հյուրանոցների և հյուրատների վարձակալման տվյալների հիման վրա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |