Հայաստանի նախագահը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը11 հոկտեմբերի 2007 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը: Պատմական անարդարության ճանաչումը չի կարող վնասել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի երկկողմ հարաբերություններին, գտնում է Ռոբերտ Քոչարյանը, որն աշխատանքային այցով Բրյուսելում է: Նախագահի խոսքերով, չնայած Ֆրանիսյաի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով առաջացած լարվածությանը, ընդմանեը մեկ տարի անց թուրք-ֆրանսիական ապրանքաշրջանառությունն աճեց մեկ ու կես անգամ: Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման ամենահեշտ բանաձեւը Ռոբերտ Քոչարյանը համարել է առանց նախապայմանների երկխոսությունը: Նա նաեւ հիշեցրել է, որ արդեն 15 տարի շարունակ Երեւանն առաջարկում է Անկարային նման երկխոսություն սկսել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |