Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել Հայաստանին եւ Թուրքիային «իրական քայլեր ձեռնարկել հաշտեցման համար»11 հոկտեմբերի 2007 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն գտնում է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է «իրական քայլեր ձեռնարկեն հաշտեցման համար»: Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է այդ մասին հոկտեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ ասուլիսում: Պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը Եվրահանձնաժողովի վերաբերմունքի մասին հարցին` Ժոզե Մանուել Բարրոզուն ասել է. «Մեր դիրքորոշումը հետեւյալն է` մենք դեմ ենք զգայուն եւ ցավոտ հարցերի քաղաքականացմանը»: Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ նման զգայուն հարցերի լուծման միակ ուղին հաշտեցումն է, որն, ըստ նրա, եղել եւ մնում է եվրոպական ինտեգրման քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը: Բացի այդ, նշել է Բարրոզուն, «մենք միշտ հիշեցնում ենք Թուրքիային բարիդրացիական հարաբերությունների կարեւորության մասին», հաղորդում է «Մեդիամաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |