Արոնյանը կխաղա Grenke Chess Classic մրցաշարում![]() 24 մարտի 2017 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Կարլսրուե և Բադեն-Բադեն քաղաքներում ապրիլի 15-22-ը կանցկացվի շախմատի միջազգային մրցաշար: Ութ գրոսմեյստեր, այդ թվում Լևոն Արոնյանը, միմյանց հետ կխաղան շրջանաձև մրցակարգով, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մրցաշարի կազմը` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա), Լևոն Արոնյան (Հայաստան), Արկադի Նայդիչ (Ադրբեջան), Հոու Յիֆան (Չինաստան), Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա), Գեորգ Մայեր (Գերմանիա): 2017-ի փետրվարին Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարքի Շարժայի մրցաշարում, ունենալով 8 ոչ ոքի և մեկ պարտություն, 4 միավորով զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |