Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո![]() 24 մարտի 2017 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը հարցված քաղաքացիների 81%-ը դրական է գնահատել: Այս տվյալները հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։ Հարցված քաղաքացիների 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը շարունակեր վարչապետի պաշտոնում աշխատել նաև ԱԺ ընտրություններից հետո: Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։ «Եթե առաջիկա կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրությունները, ապա համամասնական ընտրակարգով որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին քաղաքացիների պատասխանները հետևյալ պատկեր ունեն. «ՀՀԿ»` 29.4 տոկոս, «Ծառուկյան» դաշինք` 28.2 տոկոս, «Ելք» դաշինք` 6.1 տոկոս, «ՀՅԴ»` 4.8 տոկոս, «Ազատ դեմոկրատներ»` 4.4 տոկոս, «Հայկական վերածնունդ»՝ 3.4 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք՝ 2.9 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 2.5 տոկոս, «Կոմունիստական կուսակցություն»՝ 1.2 տոկոս, 9.5 տոկոսը հրաժարվել է պատասխանել, իսկ 7.6 տոկոսը դժվարացել է պատասխանել: Gallup International Association-ի՝ մինչև քարոզարշավն իրականացված հարցման արդյունքների համաձայն, առաջին տեղում էր «Ծառուկյան» դաշինքը 26.4 տոկոսով, «ՀՀԿ»-ն` 22.8 տոկոս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |