Gallup. Հարցվածների ավելի քան 60%-ը ծանոթ է նախընտրական ծրագրերի24 մարտի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հարցված քաղաքացիների ավելի քան 60%-ը ծանոթ է կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերին: Այս մասին հայտնել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով վերջին հարցման արդյունքները։ Հարցին՝ ծանոթացել եք արդյոք քաղաքական կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների նախընտրական ծրագրերի հետ, հարցվածների 63.8%-ը դրական է պատասխանել, 36.2%-ը՝ բացասական: Հարցումը կատարվել է քարոզարշավի 15 օրվա ընթացքում՝ ՀՀ-ում 1145 քաղաքացու շրջանում։ «Որ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել» հարցին քաղաքացիների պատասխանները հետևյալ պատկեր ունեն. «Ծառուկյան» դաշինք՝ 76.4%, Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 65.1%, ԵԼՔ կուսակցությունների դաշինք՝ 23.1%, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք՝ 16.6%, Հայկական վերածնունդ կուսակցություն՝ 16.1%, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն՝ 13.5%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն՝ 10.8%, Ազատ դեմոկրատներ կուսակցություն՝ 8.7%, Կոնգրես և ՀԺԿ կուսակցությունների դաշինք՝ 8.2%, քաղաքացիների 1.4%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին: Հարցված քաղաքացիների 81.9%-ը հեռուստացույցի միջոցով է ծանոթացել կուսակցության կամ կուսացությունների դաշինքի նախընտրական ծրագրին: 30.6%-ը՝ բուկլետների միջոցով, 20%-ը՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով, 16.9%-ը՝ բակերում, համայնքում հանդիպումների միջոցով, 7%-ը՝ մամուլից, 5.3%-ը՝ պաստառներից, 4.3%-ը՝ արտաքին գովազդից, 3.6%-ը՝ ռադիոյից, 1%-ը՝ կուսակցության վեբ կայքից, 4.8%-ը՝ այլ միջոցներից: Կարդացեք նաև՝ Հարցում. 82.8%-ը կցանկանար, որ Կարապետյանը վարչապետ լինի նաև ԱԺ ընտրությունից հետո Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |