Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության չորս տարբերակ է մշակել11 հոկտեմբերի 2007 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում սահմանամերձ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու չորս տարբերակ է մշակել: Այդ առաջարկությունները փոխանցվել են երկրի կառավարության քննարկմանը:Առաջին տարբերակի համաձայն զորքերը կմտնեն Իրաքի տարածք 5-10 կմ խորությամբ եւ ժամանակավորապես կշրջափակեն սահմանամերձ գոտին: Երկրորդ տարբերակը նախատեսում է կետային վերգետնյա գործողություններ ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ` ահաբեկիչների կայանների ոչնչացման նպատակով: Ողջ մնացած ահաբեկիչները տեղափոխվելու են Թուրքիա: Դիտարկվում է նաեւ օդային զանգվածային հարձակում Իրաքի հյուսիսում` Կանդիլ լեռան ուղղությամբ: Չորրորդ տարբերակը խառը գործողության անցկացումն է: Ահաբեկիչների ոչնչացմամբ զբաղվելու են ցամաքային միավորումները ՌՕՈՒ եւ հրետանու աջակցությամբ: Այդ տարբերակը, ըստ դիտորդների, ամենանախընտրալին է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |