«Աերոֆլոտը» 1,5 անգամ կավելացնի դեպի Երևան չվերթները

«Աերոֆլոտը» 1,5 անգամ կավելացնի դեպի Երևան չվերթները

PanARMENIAN.Net - Մարտի 26-ից «Աերոֆլոտ» ընկերությունն անցնում է չվերթների ամառային չվացուցակի, այդ կապակցությամբ չվերթները դեպի Երևան կավելանան:

«Աերոֆլոտի» ինքնաթիռները կթռչեն Երևան շաբաթական 42 անգամ նախկին 28-ի փոխարեն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ամառային շրջանում «Աերոֆլոտն» իր սեփական չվերթները կիրականացնի 138 ուղղությամբ՝ աշխարհի 51 երկիր: Նոր չվացուցակում 50 երթուղի կա ՌԴ տարածքում, 14՝ ԱՊՀ և 74՝ հեռավոր արտերկրում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---