Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ևս 2 վարժությունում Աշխարհի գավաթի եզրափակչում է![]() 24 մարտի 2017 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Դոհայում ընթանում է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Հայաստանի նեկայացուցիչներից ելույթ է ունեցել Արթուր Դավթյանը: Նա ևս երկու վարժությունում անցել է եզրափակիչ: Հենացատկում Դավթյանը զբաղեցրել է 2-րդ տեղը, զուգափայտերում՝ 8-րդը՝ երկու վարժությունում էլ անցնելով եզրափակիչ: Պտտաձողում հայ մարմնամարզիկը եղել է 16-րդը և չի հաղթահարել որակավորման փուլը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մարտի 24-ին և 25-ին կկայանան եզրափակիչները: Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը հանդես են գալու օղակներում, Արթուր Դավթյանը՝ նժույգթափում, ազատ վարժություններում, հենացատկում և զուգափայտերում: Նժույգթափում Հարություն Մերդինյանը դուրս էր մնացել հետագա պայքարից դեռ նախնական մրցումներում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |