Ցուցարարների և ոստիկանության բախումներ են եղել Բուլղարիայի և Թուրքիայի սահմանին![]() 25 մարտի 2017 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Մարտի 24-ին բախումներ են տեղի ունեցել բուլղարացի ցուցարարների և ոստիկանների հետ Թուրքիայի հետ սահմանային անցակետի մոտ: Անցակետը ժամեր շարունակ արգելափակված է եղել: «Միացյալ հայրենասերներ» կոալիցիայի կողմնակիցները հերթական անգամ այս շաբաթ փակել են բուլղարա-թուրքական սահմանը՝ թույլ չտալու համար առաջիկա խորհրդարանական ընտրություններին այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք մշատպես ապրում են Թուրքիայում, սակայն ունեն Բուլղարիայի քաղաքացիություն և որոշել են այդ երկրում քվեարկել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: 120 ոստիկան է փորձում վերահսկել իրավիճակն անցակետում: Իրավիճակի առնչությամբ Բուլղարիայի վարչապետ Օգնյան Գերջիկովը հատուկ ծառայությունների արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ որոշվել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները իրավունք ունեն անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ապաշրջափակելու համար սահմանային անցակետը: Մարտի 26-ին տեղի կունենան Բուլղարիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիայում բնակվող Բուլղարիայի քաղաքացիների մի մասը գերադասում է քվեարկել Բուլղարիայի տարածքում, ոչ թե Թուրքիայում: Այդ նպատակով մի շարք քաղաքական կուսակցություններ տրասնպորտ են հատկացրել և արդեն մի քանի ավտոբուս Ստամբուլից հասել է Բուլղարիայի քաղաքներ: Անցակետերի մոտ հավաքված բուլղարացիները հայտարարել են, որ չեն հեռանալու մինչև մարտի 26-ը՝ խոչընդոտելու համար Թուրքիայից ավտոբուսների հոսքին: Այդ նպատակով նրանք պատնեշներ են սարքել անվադողերից և շղթաներից: Ըստ ցուցարարների, նրանք տվյալներ ունեն, որ մինչև ընտրությունները նախատեսվում է ընտրողներով հազարավոր ավտոբուսների երթևեկություն Թուրքիայից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բուլղարիայի կառավարությունը հետ է կանչել դեսպանին Թուրքիայից:Մարտի 7-ին Բուլղարիայի ԱԳՆ էր կանչվել Թուրքիայի դեսպան Սուլեյման Գյոկչեն, որին բողոք է հայտնվել Անկարայի գործողությունների վերաբերյալ: Ընթերցեք նաև.Բուլղարիայի նախագահը հաստատել է՝ Թուրքիան միջամտում է նախընտրական գործընթացին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |