Եկատերինբուրգում հայ գործարարն այլևս անվճար հաց չի բաժանում. «Կարիքավորները» բացասական են արձագանքել![]() 25 մարտի 2017 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում «Տրի Ա» մթերային խանութների սեփականատեր Արտակ Հակոբյանն այլևս անվճար հաց չի բաժանում, հայտնում է տեղական «Նաշա գազետա» պարբերականը: Անվճար հացի բաշխումը դադարեցվել է բարեգործական ակցիայի մեկնարկից մի քանի ամիս անց: Պարբերականը զուգահեռներ է անցկացրել Եկատերինբուրգում գործունեություն ծավալող Հակոբյանի և Ստրունինոյում ապրող Մամուդ Շավերշյանի միջև, որը ևս անվճար հաց է բաժանում և մարդկանց բացասական վերաբերմունքին արժանանում՝ նրան մեղադրում են «քիչ տալու համար»: Արտակ Հակոբյանը սկսել է անվճար հաց բաժանել 2015-ի նոյեմբերից: Հակոբյանի խանութի վարիչ Տատյանա Կորաբելնիկովան պատմել է պարբերականին, որ սկզբից ամեն ինչ լավ էր ընթանում: Ամեն առավոտ խանութը մոտ 40-50 հատ հաց էր առանձնացնում անվճար բաժանելու համար: Դրանք վաճառասեղանին դրված էին հատուկ պիտակով՝ «վաճառքի համար չէ»: Օրը մեկ անգամ մեկակական հարց էր տրվում մեկ անձի: Իսկ եթե կասկածներ էին առաջանում՝ կենսաթոշակառու է թե չէ, խնդրում էին ցույց տալ վկայականը: Սակայն 2-3 ամիս անց դա դադարեցվեց: Մտահղացումը ձախողվեց՝ տհաճ հետք թողնելով Հակոբյանի սրտում: «Սկզբում ամեն ինչ լավ էր, առանց աժիոտաժի և սկանդալների: Մարդիկ գալիս էին, շնորհակալություն հայտնում: Իսկ հետո սկսվեց: Չգիտես ինչու գնորդները որոշեցին, որ անվճար հաց բաժանելը մեր պարտականությունն է, որ մենք պարտավոր ենք նրանց անվճար հաց բաժանել օր ու գիշեր՝ ցանկացած ժամի, և այնքան, որքան նրանց պետք է»,-ասել է գործարարը: «Անվճար» բառը տարօրինակ ազդեցություն էր ունենում մարդկանց վրա: Վաճառողների վրա բղավում էին. «Ինչո՞ւ ինձ համար հաց չես պահել: Ես ուշ եմ եկել, հետո՞ ինչ: Կարող էիք պահել ինձ համար: Մեկ է առանց գործ կանգնել ես»: Կամ էլ հենց շեմից գոռում էին. «Դե շուտ, վազիր, իմ հացը բեր»,-հենց այդ ձևակերպմամբ»,-ասել է Հակոբյանը: Նա պատմել է, որ շարունակում է օգնել կենսաթոշակառուներին, բայց միայն նրանց, ով իրոք կարիքավոր է: «Մենք առցանց խանութ ունենք, մթերք ենք տրամադրում հենց այդպիսի կարիքավոր տատիկներին: Նրանք դժվարությամբ են քայլում, տնից դուրս չեն գալիս, հիվանդ են: Մենք մեծ հաճույքով ենք նրանց պատվերներին մթերք ավելացնում անվճար կամ ինքնարժեքով: Եվ տատիներն անկեղծ երախտապարտ են մեզ: Մենք հասկացանք, որ լավագույն օգնությունը հասցեականն է: Մենք ուղղակի փոխել ենք օգնելու եղանակը ու չենք բղավում այդ մասին ամեն անկյունում»,-ասել է Հակոբյանը: Հակոբյանը բիզնես ունի Եկատերինբուրգում 2000 թ.: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |