Բաքվում Անկարայի հետ համերաշխության զգացումից հայտարարել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների վատթարացման մասին12 հոկտեմբերի 2007 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային համաժողովը հայտարարություն է ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կապակցությամբ: Տվյալ փաստը «վդովմունք եւ ցավ է առաջացրել» կազմակերպությունում, որը միավորում է 460 ՀԿ:«Երկրի Օրենսդիր մարմնի նման քայլը, որը հայտնի է որպես ժողովրդվարության, արդարության հիմք, վնասում է ԱՄՆ-ին տարածաշրջանում եւ ողջ աշխարհում: Կասկած չկա, որ այդ որոշումը վնաս է հասցնում ոչ միայն թուրք-ամերիկյան, այլեւ ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ: «Ադրբեջանի ՀԿ-ների Ազգային համաժողովը դիմում է ամերիկյան հանրությանը, Կոնգրեսին եւ Սենատին կոչ անելով դատապարտել այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ճանաչման մասին օրինագիծը, որն սպառնում է տարածաշրջանի կայունությանը, եւ չընդունել այն»,- ասվում է փաստաթղթում, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |