ՀՀ ազատ ոճի ըմբիշները մեկնել են Վլադիկավկազ![]() 27 մարտի 2017 - 10:04 AMT PanARMENIAN.Net - Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Վլադիկավկազ` ուսումնամարզական հավաքի: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, հաղորդում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն: Թիմի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը հավաքին հրավիրել է 11 մարզիկի: «Հավաքին հրավիրել եմ առաջին համարներին և ծանր քաշային կարգերի երկրորդ համարներին: Թիմի կազմում է նաև Լևան Բերիանիձեն: Առայժմ նա քաշի խնդիր ունի, բայց փորձում ենք լուծել այդ հարցը: Փորձեցի Դավիթ Սաֆարյանի հետ կապ հաստատել, բայց չստացվեց: Վերջիվերջո աշխարհի չեմպիոն է, կցանկանայի իմանալ` ինչ ծրագրեր ունի»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչը: Հավաքականը կվերադառնա ապրիլի 9-ին: Ուսումնամարզական հավաքին կմասնակցեն` Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը և Վարուժան Կոջոյանը (երկուսն էլ` 74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ), Շամիր Աթյանն ու Գեորգի Կետոևը (երկուսն էլ` 97 կգ) , Լևան Բերիանիձեն և Անդրանիկ Գալստյանը (երկուսն էլ` 125 կգ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |