Սիրիայի ընդդիմադիր ուժերն օդանավակայան են գրավել Ռաքքայի մատույցներում![]() 27 մարտի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր միավորված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), որոնք գործում են ԱՄՆ աջակցությամբ, կարևոր հաղթանակ են տարել: Սիրիայում «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետը համարվող Ռաքքայի ուղղությամբ հարձակման արդյունքում «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) գրավել են ռազմական Տաբկա օդանավակայանը, որը 2014-ից ի վեր ջիհադականների ձեռքում էր: Այդ մասին հայտնել է SDF ներկայացուցիչը: Նա նաև պատմել է, որ այժմ օդանավակայանի տարածքում ականազերծում է իրականացվում: Օդանավակայանը գտնվում է Ռաքքայից դեպի 50 կմ հեռավորության վրա, գրում է Deutsche Welle-ն: Տաբկա օդանավակայանում ռազմական գործողության հաջողությունը թույլ է տվել SDF-ին, որի կազմում են քրդական և արաբական ջոկատներ, կտրել Ռաքքայից տանող ուղիներն արևմտյան ուղղությամբ: Գրոհայինները պահում են Ռաքքան 2013-ից: Կառավարական զորքերը մի քանի անգամ փորձել են հետ նվաճել քաղաքը, սակայն, անհաջող: Ըստ փորձագետների գնահատականների, այժմ այնտեղ կարող են տեղակայված լինել 3-4 000 գրոհայիններ: Ընթերցեք նաև. Մարտերի հետևանքով մասամբ փլուզվել է Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |