Թուրքիան պատրաստ է ընդունել ռուսներին ներքին անձնագրերով![]() 27 մարտի 2017 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան մտադիր է առարկայական քննարկում սկսել ՌԴ հետ անձը հաստատող ներքին հավաստագրերով ռուսաստանցիներին ընդունելու մասին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում ապրող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը: «Դեռ մինչև տխուր իրադարձությունները (ռուսական Սու-24-ի խոցումը) բանակցություններ են անցկացվել այդ թեմայի շուրջ: Այժմ, երբ մեր հարաբերությունները կարգավորվել են, մենք կարող ենք շարունակել այդ բանակցությունները», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Չավուշօղլուն նշել է, որ շուտով «կսկսվի հարցի քննարկումը՝ Թուրքիայում ներքին անձնագրերորվ ռուսաստանցիներին ընդունելու մասին»: Նախարարը հավելել է նաև, որ «օդանավակայաններում սարքեր են տեղադրվում այդպիսի փաստաթղթերի ստուգման համար»: Թուրքիան աշխատում է հարևան երկրների հետ սահմանի հատման առավելագույնս պարզեցված ռեժիմներ սահմանել: Մասնավորապես, Վրաստանի քաղաքացիները կարող են Թուրքիա այցելել ներքին անձնագրերով, իսկ մարտի կեսին նմանատիպ համաձայնագիր է կնքվել ԱՆկարայի և Կիևի միջև: Հայաստանը թույլատրել է ռուսաստանցիների մուտքը երկիր առանց արտասահմանյան անձնագրի 2017-ի սկզբին: Որոշումն ուժի մեջ է մտել 2017-ի փետրվարի 23-ին: ՀՀ ներքին անձնագրերով կարող են մուտք գործել միայն այն ռուսաստանցիները, որոնք ժամանում են Հայաստան օդանավակայններով: Մեկ ասմում ներքին անձնագրով ՌԴ-ից ՀՀ է ժամանել 3091 մարդ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |