Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի հերթական հակաիրանական հայտարարությանը27 մարտի 2017 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների հերթական հակաիրանական հայտարարությանը: Այս մասին հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, որ տարբեր երկրներից Իրանում հաստատված մոտ 3 միլիոն գաղթականների ալիքը շարժվում է դեպի Թուրքիա, իսկ այնտեղից՝ Եվրոպա: ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, արձագանքելով Թուրքիայի փոխվարչապետի սույն հայտարարությանը և Ստամբուլում նախագահ Էրդողանի ունեցած ելույթին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը շարունակում է Իրանի հասցեին անհիմն հայտարարություններ հնչեցնել. Ինչ վերաբերում է գաղթականներին, ապա Իրանը 30 տարուց ավել է, ինչ տարբեր երկրներից միլիոնավոր գաղթականների է ընդունում: Թուրքիան պետք է Իրանից սովորի, թե ինչպես է Իրանը վարվել գաղթականների հետ և մարդասիրական հարցերը քաղաքական նպատակով այլ երկրների նկատմամբ չի օգտագործել», գրում է Panorama.am-ը: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, անդրադառնալով Թուրքիայի նախագահի և ԱԳ նախարարի հնչեցրած հակաիրանական հերթական հայտարարություններին, մասնավորապես ասել էր. «Դուք տեսեք, թե Թուրքիան, որտեղ է հասել, այն դեպքում, երբ մենք մտահոգված ենք Թուրքիայով, ընկերները կարծես թե վատ հիշողություն ունեն: Իրանին մեղադրում են կրոնական տարաձայնություններ հրահրելու մեջ, բայց չեն հիշում, որ մենք նրանց կառավարության համար, որ նույնիսկ շիա էլ չեն, հեղաշրջման գիշերը մինչև լույս արթուն մնացինք: Նրանք (թուրքերը) և վատ հիշողություն ունեն, և անշնորհակալ վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ, որոնք ընկերակցում են նրանց»: Մինչև այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական և ազգային տարաձայնություններ, այնտեղ նաև ձևավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»: Այդ առնչությամբ Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվեց ԱԳՆ, որտեղ նրան ներկայացվեց իրանական կողմի բողոքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |