Հայաստանը՝ աշխարհի 10 հնագույն երկրների ցանկում ըստ The Culture Trip-ի![]() 27 մարտի 2017 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Հայտնի The Culture Trip կայքը ներառել է Հայաստանն աշխարհի 10 հնագույն երկրների ցանկում: Հոդվածի հեղինակը նշում է, որ հայերը, հրեաների պես, հայտնի են իրենց մեծ սփյուռքով: Սակայն հայերը նաև իրենց երկիրն ունեն արդեն ավելի քան 2600 տարի, իսկ առաջին հիշատակումները նրանց մասին դասվում են մ.թ.ա VI դարին: «Հայաստանի մայրաքաղաք Երևանը հիմնվել է մ.թ.ա 782 թվականին: Հայերն առաջինն են քրիստոնեություն ընդունել որպես պետական կրոն 301թ. և մինչ օրս երկրի բնակչության մեծամասնությունը Հայ Առաքելական եկեղեցու հետնորդ է»,-ասվում է հոդվածում, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Նշվում է, որ հայերը և հրեաները ևս մեկ ընդհանրություն ունեն՝ երկու ժողովրդները ենթարկվել են ցեղասպանության: Հայաստանից բացի, աշխարհի 10 հնագույն երկրների թվում են՝ Հունաստանը, Չինաստանը, Պորտուգալիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իրանը, Սան Մարինոն, Եթովպիան և Եգիպտոսը: The Culture Trip կայքն ավելի քան 5 մլն բաժանորդ ունի և մոտ 1,5 մլն հետևորդ համացանցում: Կայքը ներկայացուցչություններ ունի Լոնդոնում, Նյու Յորքում, Թել Ավիվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |