ԵՄ-ն մտահոգված է մահմեդական բնակչության ծայրահեղականացմամբ27 մարտի 2017 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Մահմեդական բնակչության ներքին ծայրահեղականացումը Եվրամիության ամենամեծ խնդիրներից մեկն է, որի հետ բախվում են անդամ երկրների իշխանություններն ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին հայտարարել է ներքին գործերի, միգրացիայի և քաղաքականության գծով հանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը: «Ներքին ծայրահեղականացումը, իսկ մենք քննարկելու ենք դա, ամենամեծ խնդիրներից մեկն է, որոնց հետ մենք բախվում ենք»,-ասել է նա լրագրողներին Բրյուսելում, որտեղ մասնակցելու է ԵՄ անդամ 28 երկրի ԱԳ նախարարների հանդիպմանը: Ըստ եվրոպացի փորձագետների, Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գրոհայինների կողմից ԵՄ մոտ 3000 քաղաքացի է կռվում: Փորձագետները նշում են, որ եթե 15 տարի առաջ ահաբեկիչները մտավորականների էին անդամագրում, ուսանողների, կրոնական առաջնորդների, ապա հիմա եվրոպացի իսլամիստների մոտ մեկ երրորդը քրեական անցյալով անձինք են, որոնք հակված են բռնության ու արկածախնդրության: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |