Բաքուն «խորհուրդ է տալիս» Ներկայացուցիչների պալատին չընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտում է այդ որոշումը որպես սխալ եւ սուբյեկտիվ եւ գտնում է, որ այդ բանաձեւը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանային եւ աշխարհում ընթացող գլոբալ զարգացումների վրա:



Ադրբեջանը հավանություն է տալիս Թուրքիայի` աշխարհի այդ մասում Առաջին աշխարհամարտի տարիներին կատարված ողբերգությանն առնչվող արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելու կոչին: Անհրաժեշտ է ուսումնասիրել բոլոր մանրամասները որեւէ քայլ ձեռնարկելուց առաջ:



Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Ներկայացուցիչների պալատին ձեռնպահ մնալ 106-րդ բանաձեւի ընդունումից, ցույց տալու համար ԱՄՆ Կոնգրեսի անաչառությունն ու նրա ազատ լինելը էթնիկ լոբբիների ճնշումից», հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---