Պենտագոնն ուսումնասիրում է Իրաքում տեղակայված զորքերի մատակարարման այլընտրանքային ուղիները13 հոկտեմբերի 2007 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի զինվորականները մտադիր են Իրաքում տեղակայված զորքերի մատակարարման այլընտրանքային ուղիներ գտնել, եթե թուրքական կառավարությունը սահմանափակի մուտքը Թուրքիայի օդային տարածք կամ փակի ՌՕՈՒ-ի ռազմակայանն Ինջիրլիկում: «Վերջին իրադարձությունները կյանքի կոչեցին Թուրքիայի տարածքով դեպի Իրաք մուտքի սահմանափակումը կամ փակումը նախատեսող մանրամասն պլանավորման անհրաժեշտությունը»,-հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան: Ճիշտ է, դեպի Իրաք Թուրքիայի տարածքով ճանապարհի փակումը կհանգեցնի առավել երկարատեւ թռիչքների, ինչը վառելիքի եւ սարքավորումների մաշվածության լրացուցիչն ծախսերի պատճառ կդառնա: Սակայն, ըստ ամերիկացի զինվորականների, կարելի է օգտագործել Հորդանանի եւ Քուվեյթի ռազմակայանները, հաղորդում է CNN-ը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն 27 «կողմ» եւ 21` «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը: Պալատի խոսնակ Նենսի Փելոսիի խոսքերով, քվեարկությունը բանաձեւի վերաբերյալ Ներկայացուցիչների պալատում կկայանա արդեն այս տարի: Թուրքիան բազմիցս է զգուշացրել ԱՄՆ-ին, որ միջոցներ կձեռնարկի, եթե բանաձեն ընդունվի: Մասնավորապես, թուրքական կառավարությունը մտադիր է փակել մուտքը Ինջիրլիկ ռազմակայան: Բուշի վարչակազմը եւ Պետդեպարտամենտը դեմ են բանաձեւի ընդունմանը, որն, ըստ իրենց, սպառնում է ազգային անվտանգությանը: ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հիշեցրել է կոնգրեսականներին, որ վառելիքի 70 եւ ծանր սպառազինության 95 տոկոսը Իրաք է հասնում Թուրքիայի տարածքով: Թուրքիան իր հերթին գտնում է, որ 106-րդ բանաձեւի ընդունումից հետո նրա ձեռքերը ազատ կլինեն Հյուսիսային Իրաքում Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների դեմ ռազմական գործողություն սկսելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |