EAFJD. Լռությունը Ցեղասպանության հարցի շուրջ սկսել է գնահատվել որպես մեղսակցություն ուրացման քաղաքականությանը13 հոկտեմբերի 2007 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի հայկական դաշնությունը (EAFJD) ողջունում է Հայոց ցեղասպանության օգտին քվեարկած կոնգրեսականների քաղաքական խիզախությունը, որոնք գիտեն ինչպես դիմակայել Անկարայի ցինիզմին: «Մենք ցանկանում ենք նաեւ արժանին մատուցել հարյուրավոր ամերիկացի ակտիվիստներին, ԱՄՆ-ի իրավապահ կազմակերպություններին, բոլոր դավանանքների հետնորդներին եւ հայկական կազմակերպություններին, որոնք մասնակցեցին դաժանության դեմ քաղաքակրթության այդ պայքարին»,-հայտարարել է EAFJD նախագահ Հիլդա Չոբոյանը: Ինչպես PanARMENIAN.Net ն են հաղորդել EAFJD-ում, Դաշնությունը նշում է, որ վերջերս Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը, որի հետ Եվրոպան բանակցում է Եվրամիությանն Անկարայի անդամակցության շուրջ, ելույթ ունեցավ Թուրքիայի հրեաների հասցեին մի անթաքույց սպառնալիքով` այն պատճառով, որ ԱՄՆ հրեական համայնքն աջակցում է 106-րդ բանաձեւին: Բացի այդ, հիշեցնում է EAFJD, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանն, ի պատասխան կոնգրեսականների քվեարկությանը, հարցում է հղել Թուրքիայի խորհրդարան, որը վերահսկվում է իր իսկ կուսակցության կողմից, հավանություն ստանալու համար Իրաքի տարածքում քրդերի ռազմական գործողություն սկսելու համար: ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացրել է Թուրքիայում գտնվող ամերիկացի քաղաքացիներին այն վտանգի մասին, որը կարող է սպառնալ նրանց: «Այդ ծայրահեղ եւ չկշռադատված միջոցները ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը դեռեւս շատ հեռու է եվրոպական արժեքներից: Դա ապացուցում է նաեւ, որ Թուրքիան, որը փորձում է ներկայանալ որպես խաղաղության եւ կայունության գործոն, իրականում վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար: ԱՄՆ-ում, ինչպես եւ Եվրոպայում, լռությունը Ցեղասպանության հարցի շուրջ սկսել է գնահատվել որպես մեղսակցություն ուրացման քաղաքականությանը: Մենք ակնկալում ենք, որ հերթական անգամ Եվրոպական խորհրդարանը կդառնա Եվրոպայի արդարության ձայնը»,-նշել է Հիլդա Չոբոյանը: EAFJD-ն կոչ է անում Եվրախորհրդարանին ճնշում գործադրել Թուրքիայի հանդեպ ուրացման քաղաքականությունից հրաժարվելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |