Ռայսը եւ Գեյթսը կոչ են արել Նենսի Փելոսիին քվեարկության չդնել 106-րդ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում13 հոկտեմբերի 2007 - 16:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին` կոչ անելով Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը չներկայացնել պալատի լիագումար նիստի քվեարկությանը: «Եթե հայկական օրինագիծը քվեարկության դրվի, մեծ վնաս կհասցվի ամերիկացի զինծառայողներին: Կկրճատվի Իրաքում եւ Աֆղանստանում նրանց ուղարկվող օժանդակությունը, ինչպես նաեւ լուրջ վնաս կհասցվի Թուրքիայի եւ Հայաստանի հաշտեցմանն ուղղված մեր ջանքերին»,- նշվում է Քոնդոլիզա Ռայսի եւ Ռոբերտ Գեյթսի նամակում, հաղորդում է «Երկիրը»:Նշենք, որ Պենտագոնը մտադիր է գտնել Իրաքում իր զորքերի մատակարարման ուղիներ, եթե թուրքական կառավարությունը սահմանափակի մուտքը Թուրքիայի օդային տարածք կամ փակի ՌՕՈՒ-ի ռազմակայանն Ինջիրլիկում: Ըստ ամերիկացի զինվորականների, կարելի է օգտագործել Հորդանանի եւ Քուվեյթի ռազմակայանները: Ինչ վերաբերում է վնասի հնարավորությանը, որը կարող է հասցնել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններին, ապա, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «անհնար է վատթարացնել այն հարաբերությունները, որոնք գոյություն չունեն»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |