Թուրքիայի արտաքին առեւտրի նախարարը հրաժարվել է մեկնել ԱՄՆ

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ դիմակայություն է հասունանում, որի պատճառը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւն է: ԱՄՆ կայանալիք այցը չեղյալ է հայտարարել Թուրքիայի արտաքին առեւտրի նախարարը, որը պետք է մասնակցեր գործարարների խորհրդաժողովին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ չորեքշաբթի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, հաղորդում է Ֆինմարկետը: Ավելի վաղ Թուրքիան հետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից, թեեւ Թուրքիայի պաշտոնատար անձինք պնդում են, որ դիվանագետը հայրենիք է կանչվել խորհրդակցությունների համար: Անկարան զգուշացնում է ԱՄՆ-ին առավել լուրջ հետեւանքների մասին, եթե բանաձեւն ընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---