Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ![]() 28 մարտի 2017 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Բաքուն բողոքել է Իրանին Արցախում այդ երկրի երաժիշտների ելույթի դեմ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը՝ անդրադառնալով իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթի ելույթին Լեռնային Ղարաբաղում: Նախարարը հայտարարել է, որ միջադեպի կապակցությամբ բողոքի նամակ է ուղարկվել Իրանի համապատասխան մարմիններին, հայտնում է Haqqin.az-ը: «Մենք հայտնել ենք մեր դժգոհությունը: Այսօր ես նամակ եմ ստորագրել՝ հասցեագրված Իրանի համապատասխան պետական մարմիններին և ԱԳՆ-ին»,-ասել է Գարաևը: Մարտի 27-ին Արցախում համերգային ծրագրով հանդես է եկել իրանցի երաժիշտ Մեյսամ Հոդրաթը: Համերգին մասնակցել են նաև ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանը, նույնպես Իրանից, և դաշնակահարուհի Մարինա Բարխուդարյանը: Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հարյուրավոր անձինք կան, որոնք այցելել են Արցախ, այդ թվում մշակույթի հայտնի գործիչներ, որոնք ելույթ են ունեցել այնտեղ: Ցուցակում այնպիսի հռչակավոր դեմքեր են ընդգրկված, ինչպես, օրինակ, օպերային արվեստի համաշխարհային աստղ Մոնսերատ Կաբալյեն և հայտնի օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայան: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |