Թուրքիայի հայերը մտահոգված են ԱՄՆ-ում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հնարավոր հետեւանքներով15 հոկտեմբերի 2007 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը դեմ է հանդես եկել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին, որը հոկտեմբերի 10-ին ընդունվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից: Ստամբուլի հայ համայնքի հոգեւոր առաջնորդը նշել է, որ նման բանաձեւի ընդունումը պայմանավորված է «այդ հարցի մշտական կիրառմամբ որպես ներքաղաքական պայքարի գործոն»: Անթալիա քաղաքի քրիստոնեական եկեղեցիներից մեկի այցելության ժամանակ Մութաֆյանն ընդգծել է, որ բոլոր միջոցները կձեռնարկի ԱՄՆ Կոնգրեսում օրինագծի ընդունմանն հակազդելու համար, քանի որ «այն չի արտահայտում թրքահայերի կարծիքը եւ մենք բոլորս դեմ ենք այդ բանաձեւին»: Թուրքիայի հայ բնակչությունը մտահոգված է ԱՄՆ-ում Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հնարավոր հետեւանքներով»,-ասել է նա: Ըստ Մութաֆյանի, առկա խնդիրների որոշումը պետք է իրականացվի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա շփումների ակտիվացմամբ: Նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը բացասաբար է վերաբերվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանի առաջարկին` այդ հարցը պատմաբանների ուսումնասիրությանը հանձնելու մասին, սակայն «դա շատ արժեքավոր առաջարկ է», հաղորդում է Anatolia News Agensy-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |