Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը քվեարկության կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում մինչեւ նոյեմբերի 16-ը15 հոկտեմբերի 2007 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը քվեարկության կդրվի մինչեւ նոյեմբերի 16-ը, մինչ ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս նստաշրջանի ավարտը: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը ABC-ի եթերում: Նրա խոսքերով, Կոնգրեսում 26 տարվա աշխատանքի ընթացքում թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներում նա միշտ լսել է թե «այժմ ժամանակը չէ» բանաձեւի ընդունման համար: «Ես չեմ լսել նախագահ Ջորջ Բուշից, որ նա կոչ անի վետո դնել բանաձեւի վրա: Ես լսել եմ դա պետքարտուղարներից եւ վարչակազմի ներկայացուցիչներից: 106-րդ բանաձեւը համապատասխանում է նրան, ինչ մեր կառավարությունը միշտ ասել է այդ ժամանակվա իրադարձությունների մասին: Դա խորհրդատվական փաստաթուղթ է: Նման հայտարարություններով հանդես են եկել 23 երկրներ: Մենք պետք է լինենք 24-ը»,-իր հերթին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հաղորդում է Bloomberg գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |