Հոկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի ամենամյա նիստը15 հոկտեմբերի 2007 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնել է Բրյուսել, որտեղ նա կմասնակցի Եվրոպահայերի 2-րդ համագումարին, որտեղ նշվելու է նաեւ Եվրախորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման 20-ամյակը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նախատեսված է Վարդան Օսկանյանի ելույթը: Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարարը կգլխավորի ՀՀ պատվիրակությունը Լյուքսեմբուրգում կայանալիք Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի ամենամյա նիստին: Խորհրդի նիստը նախագահելու է Պորտուգալիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Մանուիլ Լոբո Անտունեսը: Հանդիպմանը մասնակցելու է նաեւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Ռուպելը` որպես ԵՄ-ի Խորհրդի հաջորդ նախագահող երկիր, ԵՄ Խորհրդի Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան եւ Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները:: Հոկտեմբերի 17-ին նախարար Օսկանյանը Փարիզում ելույթով հանդես կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |