Քրդերի դեմ ցեղասպանության կենտրոնը ողջոնում է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը16 հոկտեմբերի 2007 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Քուրդ ժողովրդի ցեղասպանության եւ անֆալիզացիայի (զանգվածային տեղահանումների դեմ)Հալաբիայի կենտրոնը (CHAK) ողջոնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնել են CHAK-ում, այդ որոշումը կարեւոր քայլ է հանդիսանում այդ ժամանակաշրջանի վայրագությունների ճանաչման ճանապարհին: «Հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչումը նույնքան կարեւոր է, որքան այլ հանցագործությունների ճանաչումը, որոնք իրականացվել են հույների, ասորացիների եւ քրդերի դեմ հայերի զանգվածային սպանություններից առաջ եւ հետո: Այդ ճանաչումը մեզ բոլորիս կօգնի ավելի լավ հասկանալ անցյալի հանցագործությունները եւ հնարավորություն կընձեռի խաղաղ եւ լուսավոր ապագա կառուցելու: CHAK-ը հուսով է համագործակցել Դերսիմի ցեղասպանության ճանաչման հարցով, որտեղ տասնյակ հազարավոր քրդեր դաժանորեն սպանվել են 1937-1938 թվականներին: Դա ցեղասպանության դաժան քայլ էր` մոռացված միջազգային հանրության կողմից»,- ասվում է CHAK-ի հայտարարության մեջ:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |