Այսօր իրաքահայությունը գոյության պայքար է մղում, իսկ լիբանանահայությունը մտահոգությամբ է նայում ապագային16 հոկտեմբերի 2007 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Մերձավոր Արեւելքի համայնքները առանձնանում են, քանի որ այստեղ հայախոսությունն ու ազգային ոգին գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա քան սփյուռքի այլ համայնքներում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը: Թեեւ, նրա խոսքերով, վերջին տասնամյակներին նկատվում է որոշ նահանջ: «Սակայն, չնայած արտագաղթին ու հայության թվի նվազմանը, այնուամենայնիվ, պահպանվում են եկեղեցական, քաղաքական, մշակութային ու մարզական կառույցների կենտրոնները: Այստեղից են ղեկավարվում հայկական շատ ավելի մեծաթիվ համայնքները: Գտնվելով Հայաստանից ոչ հեռու այս համայնքները մաս են կազմում հայաստանամերձ հայության, որն ունի նաեւ որոշակի ստրատեգիական նշանակություն: Այս ամենից բացի Լիբանանը աչքի է ընկնում եւս մեկ յուրահատկությամբ: Սա Հայաստանից դուրս թերեւս աշխարհի միակ երկիրն է, որտեղ շնորհիվ այդ երկրի համայնքային պետական կառույցի, հայությունը օրենքով ամրագրված իրավունք ունի ունենալու խորհրդարանականներ, նախարարներ եւ այլ բարձր պաշտոնյաներ: Ցավոք վերջին գրեթե 40 տարիների ընթացքում այս տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական բոլոր ցնցումներն իրենց բացասական անդրադարձն են ունեցել Մերձավոր Արեւելքի հայության կյանքում»,- ասել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ դեռ 60-ական թվականներին «եգիպտական սոցիալիզմի» կառուցումը հանգեցրեց եգիպտահայ համայնքի կտրուկ նվազեցմանը, ապա 1975-ին սկսվեց Քաղաքացիական պատերազմը Լիբանանում, որի հետեւանքով 15 տարվա ընթացքում գրեթե երկու երրորդով կրճատվեց համայնքը, շատ չանցած տեղի ունեցավ իսլամական հեղափոխությունը Իրանում եւ դրան հաջորդած իրանաիրաքյան պատերազմը: «Այս երկար շարքի մեջ վերջին իրադարձություններն էին ԱՄՆ հարձակումը Իրաքի դեմ եւ նախորդ ամռանը Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա: Այսօր արդեն իրաքահայությունը խիստ նվազած շարքերով գոյության պայքար է մղում, իսկ լիբանանահայությունը թեեւ ամուր կառչած է իր տանն ու ազգային կառույցներին, բայց մեծ մտահոգությամբ է նայում ապագային»,- նշել է Տեր-Ղեւոնդյանը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |