Հայաստանը գոհ է միջազգային կառույցներում Լիբանանի հետ համագործակցության մակարդակից

PanARMENIAN.Net - «Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն Լիբանանը մասնակցում է այդ կազմակերպության շրջանակներում Արցախի խնդրին առնչվող բոլոր քննարկումներին: Սակայն մեզ համար թերեւս էլ ավելի կարեւոր է Լիբանանի դիրքորոշումը որպես Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ պետություն»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նրա խոսքերով, հատկապես վերջինում որտեղ ակտիվ գործում է Ադրբեջանը եւ նրան սերտորեն աջակցող որոշ պետություններ Լիբանանը աշխատում է չարտահայտվել կամ ձեռնպահ մնալ հակահայկական բանաձեւերի նկատմամբ: «Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք միջազգային կազմակերպություններում Լիբանանի ու Հայաստանի համագործակցության մակարդակից»,- ընդգծել է հայ դիվանագետը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    ---