USAID անունից ԵԼՔ-ին ու ԱԴ-ին աջակցելու տառասխալներով «հորդոր» է տարածվել![]() 30 մարտի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան մի շարք ՀԿ-ներին ԵԼՔ դաշինքին ու «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը հետընտրական շրջանում սատարելու ՝ ԱՄՆ-ՄԶԳ-ի (USAID) անունից ստորագրված կեղծ հորդոր է ուղարկվել: Այս մասին է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, մատնանշելով, որ «փաստաթղթում» կան բազմաթիվ տառասխալներ, փաստացի սխալներ ու այն ընդհանուր առմամբ անփույթ է ձևակերպված: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքն ու «Ազատ Դեմոկրատները» բացասաբար են վերաբերվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը: 2 ուժում ներառված պատգամավորները դեմ էին քվեարկել ԵՏՄ-ին միանալու պայմանագրին ԱԺ-ում ու խոստանում են վերանայել այն կամ դուրս գալ դաշինքից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |