«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերն արդեն համացանցում է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի առաջին թրեյլերը: Սերիալի YouTube-ի ալիքում հրապարակված հոլովակն ուղեկցվում է James բրիտանական ռոք խմբի Sit Down կոմպոզիցիայով: Թրեյլերում հայտնվում են սերիալի գլխավոր կերպարները՝ Ջոն Սնոուն, Դեյներիս Տարգարիենը և Սերսեյա Լանիսթերը: «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի առաջին պրեմիերան տեղի կունենա հուլիսի 16-ին, գրում է Lenta.ru-ն: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |