Պլատինի. ՈՒԵՖԱ-ն լուրջ սխալ է թույլ տվել, ընդգրկելով Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները մեկ խմբում16 հոկտեմբերի 2007 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր, հոկտեմբերի 16-ին, Երեւանում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որին մասնակցել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպպա Բլատերը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի` ՀՖՖ-ի ղեկավար Ռուբեն ՀայրապետյանըՈՒԵՖԱ-ի նախագահ Պլատինին, պատասխանելով 2008 թվականի Աշխարհի առաջնության Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ կայանալիք ընտրական խաղերը չեղյալ հայտարարելու որոշման մասին հարցին, անուղղակիորեն մեղադրել է իր նախորդ Լեննարտ Յուհանսոնին, որը, լինելով ՈՒԵՖԱ-ի նախագահ, միջոցներ չի ձեռնարկել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներին տարբեր խմբերում ընդգրկելու ուղղությամբ: «Իրականում իրավիճակը շատ պարզ է. երկու տարի առաջ ՈՒԵՖԱ-ն լուրջ սխալ է թույլ տվել, երկու հակամարտող երկրների հավաքականներն ընդգրկելով մեկ խմբում: Շատ ավելի դյուրին կլիներ տարբեր խմբերում ընդգրկել Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները: Սեպտեմբերին, երբ ես դարձա ՈՒԵՖԱ-ի նախագահ, Հայաստան-Ադրբեջան խաղերի անցկացման խնդիրը դեռեւս լուծված չէր: Այդ կապակցությամբ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ստիպված էր դիմել փորձագետներին, որոնք, գնահատելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խորհուրդ տվեցին չանցկացնել այդ խաղերը: Հնարավոր է, դա լավագույն լուծումը չէր երկու թիմերի համար: Ուղղակի մենք առաջնորդվեցինք փորձագետների խորհուրդով: Ինչո՞ւ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները զրո միավոր ստացան: Որովհետեւ, զրո խաղ` համապատասխանաբար զրո միավոր»,-ասել է Միշել Պլատինին: Պլատինիի խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականների նույն խմբում հայտնվելուց խուսափելու համար ՈՒԵՖԱ-ն խորհուրդ է տվել ՖԻՖԱ-ին, որպեսզի Ֆուտբոլային գերագույն մարմինը 2010-Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի համար նոյեմբերին կայանալիք վիճակահանության ժամանակ զետեղի երկու հավաքականներին նույն զամբյուղում, ինչը կզրկի նրանց նույն խմբում հայտնվելու հնարավորությունից: Պլատինիի այդ հայտարարությանը հետեւեց միանգամայն տրամաբանական հարց, որի էությունն այն է, որ Հայաստանի հավաքականը, որը վերջերս լավ արդյունքներ է ցույց տալիս եւ բարելավում է իր ցուցանիշները ՖԻՖԱ-ի վարկանիշով, կարող է հայտնվել այլ, առավել ուժեղների զամբյուղում: «Այդ հարցը կվերահսկվի ՖԻՖԱ-ի կողմից,-խոսք վերցերց ՖԻՖԱ-ի նախագահ Բլատտերը:-Մենք այնպես կանենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր զամբյուղներում հայտնվեն: Վստահեք ինձ, ես 1972 թվականից ի վեր վիճակահանություն եմ անցկացնում եւ գիտեմ, թե ինչպես դա կարելի է անել»,-հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չայցելելու մասին․ Դեռևս պատրաստ չեմ Նա մտահոգիչ է անվել մամուլի և քաղհասարակության ճնշումները՝ հավելելով, որ դա «տասնամյակներով հետ կշպրտի Ադրբեջանը» Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման |