Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի կազակների ատամանները կայցելեն Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ17 հոկտեմբերի 2007 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-30-ը Հայաստանում կնշվի 1812 թվականի Հայրենական պատերազմի, Թուրքիայի եւ Պարսկաստանի դեմ Ռուսաստանի պատերազմների մասնակից, գեներալ-լեյտենանտ Վալերիան Մադաթովի հոբելյանը` 225-ամյակը: Տոնակատարությունների շրջանակում Երեւանում տեղի կունենան Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի կազակների մշտական միջպետական համակարգող խորհրդի նախագահության եւ կազակների ատամանների խորհրդի նիստերը: Նախատեսվում է նաեւ Ռուսաստանի, Ուկրաինայի, Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Ղրիմի կազակների միության կազակական կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազակների կազմակերպությունների միջեւ փոխօգնության եւ համագործակցության մասին պայմանագրի ստորագրում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, այցի ծրագրով նախատեսվում է պատվիրակության հանդիպումը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի հասարակական-քաղաքական, ռազմական, կազակների եւ երիտասարդական շրջանակների հետ, ինչպես նաեւ պարգեւատրում շքանշաններով եւ մեդալներով (կպարգեւատրվեն 18 մարդ` ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, ՀՀ եւ ԼՂՀ կառավարությունների անդամներ): Բացի այդ, նախատեսվում են այցելություններ կազակների ջոկատների մարտերի վայրեր, ՌԴ զինվորական մասերի տեղակայման շրջաններ, ծանոթություններ Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին եւ մասնակցություն երիտասարդական կազմակերպությունների բանավեճին Երեւանի Ռուս-հայկական համալսարանի բազայի վրա: Պատվիրակությունը կայցելի նաեւ Սարդարապատի ճակատամարտի թանգարան, որտեղ տեղի կունենա գիտագործնական խորհրդաժողով «Ռուսական զորքերի եւ կազակների դերը Կովկասի համար մարտերում» թեմայով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին |