17 հոկտեմբերի 2007 - 14:56 AMT
Հայոց ցեղասպանության նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ
Հայոց ցեղասպանության հարցը վաղեմության ժամկետ չունի: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի 1948 թվականի Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման վերաբերյալ միջազգային կոնվենցիայում այդ դրույթը հստակ նշված է: «Եթե նույնիսկ դիմենք Ազգերի լիգային, ապա այնտեղ եւս հաստատվում է, որ մարդկության դեմ հանցագործությունները, որոնց թվին է դասվում նաեւ ցեղասպանությունը, վաղեմության ժամկետ չունեն: Դա միջազգային իրավունքի դրույթներից մեկն է, որով էլ ղեկավարվում է «Հայ դատը»,-նշել է Մանոյանը: