Թուրքիան սպառնալիքների եւ շանտաժի սխալ քաղաքականության է որդեգրել Իսրայելի եւ ԱՄՆ հրեական լոբբիի հանդեպ17 հոկտեմբերի 2007 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ոչ մի ընդհանուր բան չունի Հյուսիսային Իրաք Թուրքիայի նախատեսվող ներխուժման հետ: Այդ մասին, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Առաջին հերթին, խոսակցությունները թուրքական զորքերի հնարավոր ներխուժման մասին արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ընթանում են: Երկրորդը, Թուրքիայի կառավարության հարցապնդումը ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ խորհրդարան ներկայացվեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի կոմիտեում կայացած քվեարկությունից երկու օր առաջ»,-ասել է Մանոյանը: «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը ասել է, որ Ներկայացուցիչների պալատում քվեարկության օրվա նշանակումը կապված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հանգամանքների հետ: Այնուամենայնիվ, Մանոյանը համոզված է, որ քվեարկությունն անպայման կկայանա եւ հիշեցրել է խոսնակ Նենսի Փելոսիի խոսքերը, որը հայտարարել է.«Ես 20 տարի է ինչ աշխատում եմ Կոնգրեսում եւ ամեն անգամ բանաձեւը ժամանկին չի եղել»: Կ.Մանոյանը նշել է նաեւ, որ CNN-ով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի ելույթը, որն «իրերն իրենց անունով է կոչել, այսինքն օգտագորել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը»: Միեւնույն ժամանակ Մանոյանը գտնում է, որ Թուրքիան սպառնալիքների եւ շանտաժի սխալ քաղաքականության է որդեգրել Իսրայելի եւ ԱՄՆ հրեական լոբբիի հանդեպ: «Թուրքիան փորձում է ահաբեկել հրեական լոբբիին, մոռանալով, որ ամբողջ աշխարհում բացասաբար են ընկալում Թուրքիայի վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների հանդեպ»,-ընդգծել է Մանոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |