Հայոց ցեղասպանություն գործած Թուրքիան եւ այն ուրացող այսօրվա Թուրքիան նույն պետությունն է17 հոկտեմբերի 2007 - 16:02 AMT PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության ճանաչումը մի միջոց է «Հայ դատի» հարցերը օրակարգում պահելու համար: Մեր պահանջները ոչ մի ընդհանուր բան չունեն Ներկայացուցիչների պալատի 106-րդ բանաձեւ ընդունման կամ չընդունման հետ: Նրա խոսքերով, Թուրքիայի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջների համար գլխավոր փաստաթուղթ է հանդիսանում Սեւրի պայմանագիրը: Մանոյանը հիշեցրել է, որ պայմանագրի տակ դրված են Հայաստանի Առաջին Հանրապետություն ներկայացուցիչների ստորագրությունները եւ այն չեղյալ չի համարվել: «Այժմյան ՀՀ-ն, որը առաջին հանրապետության իրավահաջորդն է, նույնպես պետք է հիմնարար համարի այդ փաստաթուղթը: Մեզ համար Հայոց ցեղասպանություն գործած Թուրքիան եւ այն ուրացող այսօրվա Թուրքիան նույն պետությունն է»,-ընդգծել է Մանոյանը: Հիշեցնենք, որ Սեւրի պայմանագիրը կնքվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին աշխարհամարտում հաղթողների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի եւ պարտված` Գերմանիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ: Այդ պայմանագրով Հայաստանին էին անցնում 4 վիլայեթներ, որոնք մինչ 1915 թվականը բնակեցված էին գերազանցապես հայերով` Վանը, Բիթլիսը, Էրզրումն ու Տրաբզոնը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |