Դատախազություն. Իրավախախտման 57 հաղորդում առերևույթ հանցագործության հատկանիշ ունի 2 ապրիլի 2017 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը ապրիլի 1-ի դրությամբ արդեն իսկ ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 225 հաղորդում, որոնցից առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ են պարունակել 57-ը: Դա արվել է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով, ասվում է դատախազության հաղորդագրության մեջ: Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ այդ 57 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ոստիկանության տարածքային բաժիններ՝ դրանցում նշված հանգամանքերը պարզելու նպատակով ստուգողական գործողություններ կատարելու համար: 57-ից 42-ով դրանցում նշված հանգամանքները հերքվել են կամ չեն հաստատվել, իսկ մյուսներով ստուգողական գործողությունները դեռևս շարունակվում են: Առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 57 հաղորդումներից 46-ը վերաբերել են առերևույթ ընտրական կաշառք բաժանելուն, իսկ 11-ը՝ քաղաքացու անտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերին, ասված է հաղորդագրությունում: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում Արաքս գետի վրա ՀԷԿ կբացեն Կառուցման աշխատանքներն ավարտվել են ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |